Բաժիններ՝

Կանադայում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Նոր կորոնավիրուսով վարկաման երկրորդ ալիքն արդեն ծայր է առել Կանադայում եւ կարող է լինել ավելի վատթար, քանի առաջինը, որը երկրի բնակչությանը պատուհասեց այս գարնանը: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն ազգին հղած հատուկ ուղերձի ժամանակ, որը հեռարձակել են բոլոր ազգային հեռուստաալիքները։

«(Կորոնավիրուսի) երկրորդ ալիքն սկսվել է ոչ թե հենց նոր, այն արդեն տարածվում է, եւ թվերը դա պարզորոշ հասկանալ են տալիս. երբ մենք երկրում մարտի 13-ին լոկդաուն հայտարարեցինք, օրական արձանագրվում էր վարակման 47 նոր դեպք, բայց միայն երեկ (սեպտեմբերի 22-ին – ծանոթ. խմբ.) դրանց թիվը հազարից ավելի էր,- ասել է նա:- Իրավիճակն այս աշնանը կարող է լինել շատ ավելի վատ, քան գարնանն էր»:

Թրյուդոն նշել է, որ իրադրությունը դեռ հնարավոր է փոխել, եթե Կանադայի բոլոր բնակիչները պահպանեն նախազգուշության անհրաժեշտ միջոցներն, ինչպիսիք են դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահանումը եւ գրիպի դեմ պատվաստւմ ստանալը: «Միասին մենք կկարողանանք (համավարակի) ալիքը վերցնել հսկողության տակ»,- ընդգծել է վարչապետը:

Ըստ որում նա հավելել է, որ Գոհաբանության օրվա ավանդական զանգվածային տոնակատարությունը, որը Կանադայում նշվում է հոկտեմբերին, «արդեն քիչ հավանական է, բայց մենք շանս ունենք դա անելու Սուրբ ծննդյան օրը (դեկտեմբերի 25-ին)»: Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է հունվարի 15-ին: Սեպտեմբերի սկզբից ի վեր երկրում նշվում է վարկավածների թվի կտրուկ ավելացում, իսկ սեպտեմբերի 17-ին նշվել են հազարից ավելի նոր ախտահարվածներ, ինչը մայիսի վերջից ի վեր դարձել է ռեկորդային ցուցանիշ: Ամսվա սկզբին օրական արձանագրվել է 300 – 400-ից ոչ ավելի դեպք: Ախտահարվածների թվի աճ է դիտվում Ալբերտայի, Բրիտանական Կոլումբիայի, Քվեբեկի եւ Օնտարիոյի նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս