Բելգիայում պատմել են, թե ԵՄ-ում երբ կհայտնվի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք է հայտնվի գալիք տարվա մարտին: Այդ կարծիքը հայտնել է Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը:

«Ըստ իդեայի, առաջին պատվաստանյութը կստացվի Sanofi-ից եւ մարտին կհայտնվի այստեղ՝ Բելգիայում, եւ Եվրամիության մյուս երկրներում»,-սեպտեմբերի 24-ին ասել է առողջապահության նախարարը՝ հանդես գալով բելգիական RTBF հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ առաջին պատվաստանյութը կստանան բժիշկները եւ առավել չպաշտպանված քաղաքացիները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների հետ, այդ թվում՝ Sanofi-ի հետ՝ կորոնովիրուսի դեմ նրա կողմից մշակված պատվաստանյութը գնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930