
Ճապոնիան կթույլատրի երկիր մուտք գործել առանձին օտարերկրացիների

Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների: Այդ մասին հաղորդել է «Ասահի» թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր սեփական աղբյուրներին: Հիմնականում դա վերաբերելու է նրանց, ովքեր ժամանում են երեք ամիսց ավելի ժամկետով՝ գործնական կամ սովորելու նպատակներով: Զբոսաշրջիկներն առայժմ այդ կատեգորիաների մեջ չեն մտնում:
Բոլոր ժամանողները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն: Սահմանափակումներ կան նաեւ թվաքանակի տեսակետից. մեկ օրում երկիր կարող է ժամանել ոչ ավելի, քան 1000 մարդ: Ներկայում պետությունը 159 երկրներից մուտքը փակել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ կառավարությունը բանակցություններ է վարում 16 երկրների հետ, որտեղ իրադրությունը համեմատաբար բարենպաստ է ճանաչվել մուտքի մասնակի թույլտվության համար: Հուլիսի վերջից այդ երկրներից յոթի քաղաքացիների համար մասնակիորեն մուտքը թույլատրվել է երկար ժամանակով մնալու համար: Չնայած դրան, հիվանդությունների աճ տեղի չի ունեցել, միեւնույն ժամանակ պահանջներ կան եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից: Այդյունքում որոշում է ընդունվել աստիճանաբար մեղմացումներ սահմանել բոլոր երկրների համար եւ ընդլայնել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց համար կարող է բացառություն արվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: