ԵՀ-ն առաջարկել է փոխել ԵՄ-ի միգրացիոն համակարգը՝ պարզեցնելով միգրանտների տարաբնակեցումը երկրներում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է վերանայել Եվրամիության (ԵՄ) գոյություն ունեցող միգրացիոն համակարգը՝ ապահովելու համար Միության բոլոր երկրների ավելի լիակատար մասնակցությունը միգրանտների տարաբնակեցման հարցում: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ներկայացնելով ԵՄ-ի նոր միգրացիոն ռազմավարությունը։
«Միգրացիան միշտ եղել է եւ կմնա կյանքի գործոն Եվրոպայում: Սակայն աշխարհը փոխվում է, եւ հին համակարգերն այլեւս պիտանի չեն: Եվրահանձնաժողովն առաջարկել է նոր միգրացիոն ռազմավարություն, որն արդարացի հավասարակշռություն կապահովի (սեփական սահմանների վերահսկողության համար Միության պետությունների – ծանոթ. խմբ.) պատասխանատվության եւ (միգրանտների տեղավորման հարցում ԵՄ-ի պետությունների միջեւ – ծանոթ. խմբ.) համերաշխության միջեւ»,- հայտարարել է նա:- Մեր սահմանների վրա միգրացիոն ճնշումը տարբերվում է, ուստի մենք պետք է գտնենք բեռի բաշխման նոր հավասարակշռություն: Այժմ այլեւս ծառացած չէ այն հարցը, թե ԵՄ-ի երկրները պետք է արդյոք համերաշխություն հանդես բերեն («առաջին գծի» երկրների, ինչպես օրինակ Իտալիայի եւ Հունաստանի հետ միգրանտների ընդունման եւ տարաբնակեցման հարցում – ծանոթ. խմբ.), հարցը սոսկ այն է, թե դրանք հատակապես ինչպես դա կանեն»:
«Մեզ անհրաժեշտ է միգրացիայի վերաբերյալ նոր, հիմնավոր որոշում, որը մեզ թուլ տա հավատարիմ մնալ մեր արժեքներին եւ համապատասխանել նոր, փոփոխվող աշխարհի պայմաններին»,- շարունակել է նա:
Ֆոն դեր Լյայենը չի հայտնել Եվրահանձնաժողովի նոր առաջարկությունների ստույգ պարամետերերը, որոնք կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին ավելի ուշ: Սեպտեմբերի 16-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը շուտով կառաջարկի լուծարել ԵՄ-ի միգրացիայի հիմնարար համաձայնագիրը՝ Դուբլինյան համակարգը, որը ենթադրում է, որ միգրանտների ընդունման համար պետք է պատասխան տա այն երկիրը, որի տարածքով նրանք հայտնվել են ԵՄ-ում:
Այդ քայլը, դրա հաստատման դեպքում, ԵՄ-ի երկրներին կզրկի իրենց տարածքում միգրանտների տարաբնակեցումից հրաժարվելու իրավունքից: Եվրահանձնաժողովի առաջարկած ռազմավարությունն այժմ պետք է ստանա ԵՄ-ի խորհրդի եւ Եվրախորհրդարանի հավանությունը եւ սոսկ այդ դեպքում կմտնի ուժի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: