Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու, որը մեղադրվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին մեղադրել է CNN հեռուստաալիում «60 րոպե» ծրագրի կանխակալ վարման մեջ։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) միակողմանի կարգով դուրս գալու ԱՄՆ-ի ձգտումը չի չեղարկում բուն գործարքը:
Իրանական մարդատար ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, որում եղել է ավելի քան 60 մարդ, եղանակային պայմանները բարելավվել են, կատարվում է որոնողական գործողություն:
ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտները, որտեղ փետրվարի 14-ին սպանվեց 17 մարդ, երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, որպեսզի իշխանություններից պահանջեն խստացնել երկրում հրազենի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը:
Իսրայելի ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը, որի առաջնորդ Յաիր Լապիդը փետրվարի 14-ին երկրի խորհրդարանում քննարկման էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հաստատակամ է այս հարցում պայքարը շարունակելու գործում:
ԱՄՆ-ը երկուշաբթի օրն ավանդաբար նշում է իր պետական տոներից մեկը՝ Նախագահների օրը։ Ի տարբերություն տոնական այլ ամսաթվերի, այս մեկը չի ուղեկցվում ոչ հրավառություններով, ոչ էլ շքերթներով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անհանգստացած չէ իր իբր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ խոսակցություններից:
Ռուսաստանի կողմից միջին հեռահարության նոր հրթիռի մշակումը կարող է աշխարհը դնել միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի եզրին:
Մյունխենի անվտանգության համաժողովը հնարավորություն էր բավական հեղինակավոր հարթակում ներկայացնելու ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, խոսել տարածաշրջանային վտանգների մասին, ներկայացնել-վերահաստատել մի շարք հարցերի շուրջ հայկական կողմի տեսակետները:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը համոզված է, որ Դաղստանի Կիզլյար քաղաքի եկեղեցու մոտ ծխականների վրա կրակողը ոչ մի առնչություն չունի իսլամի հետ։
Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան հայաշատ թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել:
ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»:
«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները սիրիական բանակին մի քանի դիրքեր կհանձնեն Աֆրին քաղաքում եւ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում:
«Եթե վիզային ռեժիմը խախտողների թիվն աճի, ազատ վիզային ռեժիմի դադարեցման մեխանիզմն ուժի մեջ կմտնի, այսպես, որ՝ ամեն ինչ Վրաստանից է կախված»: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն՝ վրաց լրագրողների հետ զրույցում:
Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:
2014 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել:
Ճշգրիտ պատասխան՝ դիպուկ շեշտադրումներով. այսպես բնորոշեց Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահի ելույթը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ երկրի վարած քաղաքականությանը վերաբերող Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին:
«Ադրբեջանն ընդամենը մի քանի օր առաջ խոստացավ գալ, Երևան հասնել, որ Երևանն իրենց քաղաքն է։ Մենք ԱՄՆ-ից որևէ բան լսե՞լ ենք։ Նշանակում է, որ ԱՄՆ-ը բաց տեքստով ասում է, որ իր երկրի շահերն այդպես են պահանջում»։
100 տարի առաջ Թբիլիսիում ֆայտոններ էին երթեւեկում, իսկ երեխաները լողում էին Քուռ գետում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Օդրի Ռոուզը որոշել է ոչ սովորական ձեւով հայտնել ամուսնուն այն մասին, որ իրենց ընտանիքին համալրում է սպասում. նրա փոխարեն դա արել է այն ինքնաթիռի օդաչուն, որով նրանք Թամփայից թռչում էին Չիկագո:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում երեկ պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից:
Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության (Ուրարտու) պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ:
Ճապոնիայի նախարարների կաբինետը փետրվարի 16-ին հաստատել է մի ծրագիր, որը կոչված է երկրի բնակիչներին հնարավորություն տալ ցանկության դեպքում կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում:
Վերջին օրերին հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում, որտեղ նա հայտարարել էր, թե Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանը վերադարձնելն է՝ նշելով, որ այն «իրենց պատմական տարածքն է»:
2017 թվականին ավելի քան 10 հազար քաղաքացիական անձ է զոհվել կամ վերքեր ստացել Աֆղանստանում: