
Փորձագետը գնահատել է համավարակի ազդեցության հավանականությունը կյանքի տևողության վրա

Կորոնավիրուսի համավարակը չի ազդի կյանքի տեւողության ցուցանիշների վրա: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր բժշկական պրակտիկայի գլխավոր արտահաստիքային մասնագետ, «Թերապիայի եւ պրոֆիլակտիկ բժշկության ԳԲՀԿ-ի» տնօրեն Օքսանա Դրապկինան։
Նա ճշտել է, որ կարճաժամկետ հեռանկարում կան նպատակային ցուցանիշների չհասնելու ռիսկեր, հատկապես առաջնային բժշկա-սանիտարական օգնության դաշնային նախագծի մասում:
Դրապկինան նշել է, որ 2019 թվականին առաջնային բժշկա-սանիտարական օգնության դաշնային նախագծի բոլոր ցուցանիշներին հասել են: Նաեւ, մասնագետի խոսքով, այսօրվա դրությամբ ՌԴ-ի 79 տարածաշրջաններ կարող են վերսկսել դիսպանսերացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: