Գամալեայի կենտրոնն սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները ռիսկի խմբերի վրա

Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են՝ տարեցները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը:

«Հենց հիմա Գամալեայի ինստիտուտը լրացուցիչ մի քանի կլինիկական փորձարկումներ է գործարկում ռիսկի խմբերի վրա: Այսինքն՝ պատվաստանյութն այժմ գործարկում են ավելի տարեցների վրա, գործարկում են նաեւ մի շարք ռիսկի խմբերի վրա: Համապատասխանաբար, այդ հետազոտությունները հենց հիմա անցկացվելու են լրացուցիչ, դա այն է, ինչն այժմ Գամալեայի ինստիտուտն անում է, որպեսզի վերլուծի պատվաստանյութի արդյունավետությունը ռիսկի խմբերի վրա»,-ասել է Դմիտրիեւը՝ հանդես գալով սեպտեմբերի 24-ին անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք գտնում ենք՝ եկեք սպասենք այդ հետազոտությունների արդյունքներին, բայց հիմնավորապես մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, որովհետեւ այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա: …Մենք որեւէ բացասական ազդեցություն չենք սպասում տարեց մարդկանց համար: Ես ունեմ մայր ու հայր, նրանք 74 տարեկան են, նրանք նույնպես պատվաստում են ստացել կամավորների ծրագրի շրջանակներում եւ իրենց հիանալի են զգում»,-հավելել է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան եւս մեկ պատվաստանյութ՝ «ԷպիՎակԿորոնա»-ն, որը մշակվել է Ռոսպոտրեբնադզորի Վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում, փորձարկումներ է անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս