Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:
Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ բարակությունները պաշտոնապես կասեցնելու վերաբերյալ առաջարկը:
Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «2019 ձմեռ» միջազգային զորավարժություններն ավարտվելու են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։ Զորավարժությանը մասնակցում է 1.446 զինծառայող, օգտագործվում է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։
Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ համատեղ քաղաքական հռչակագրի տեքստը, որը թույլ կտա Իռլանդիայի հետ Միացյալ Թագավորության սահմանի վիճելի հարցի լուծում գտնել, պաշտոնապես հավանության կարժանանա ԵՄ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մարտի 21-22-ին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փետրվարի 21-ին հայտարարել է հանրապետության կառավարությանը պաշտոնաթող անելու անհրաժեշտության մասին։
Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը:
Կատալոնիայում բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակվել են միջազգային ու քաղաքային ավտոճանապարհները, ինչպես նաեւ երկաթուղիները՝ կապված Մադրիդում Կատալոնիայի անկախության համար պայքարի 12 առաջնորդների նկատմամբ շարունակվող դատավարության հետ:
Ադրբեջանում գործող քաղբանտարկյալների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը:
Ռազմական ուղղաթիռ է կործանվել Ալժիրի հյուսիս-արեւմուտքում, զոհվել է երկու օդաչու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում գործող ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել:
Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել առեւտրական գործարքի կնքման կոնկրետ ասպեկտների քննարկմանը, որը պետք է վերջ դնի երկու պետությունների միջեւ արդեն ավելի քան կես տարի շարունակվող առեւտրական պատերազմին:
Օրերս Մյունխենի Անվտանգության համաժողովի միջանցքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև զրույցն ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ գրավել է արևմտյան և տեղական լրատվամիջոցների ուշադրությունը։
Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը, որը նախատեսված է փետրվարի 27-28-ին, կարող է կրճատվել մինչեւ մեկ օր:
Թուրքիայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Մի խումբ զինյալներ փետրվարի 20-ին հարձակում են կատարել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում (Գուայաս արեւմտյան նահանգի վարչական կենտրոն) Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք է առաջինն ընդառաջող քայլեր անեն։
Առնվազն 81 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի չորսհարկանի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով:
Չինաստանի Ցզյանսի արեւելյան նահանգի Ցզիան քաղաքում դանակով զինված տղամարդը փետրվարի 21-ին հարձակվել է մարդկանց բազմության վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ իրեն հաջողվել է առաջընթացի հասնել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցություններում։
«Հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո:
Թուրք մասնագետները Ռուսաստանում հատուկ պատրաստություն կանցնեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը տեխնիկապես սպասարկելու համար։
Ամերիկացիները, ռուսները և մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:
Վենեսուելան փակում է ջրային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները:
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզաների ազատականացման հրամանագիր էր ստորագրել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին։
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել է դուրս գալ կուսակցությունից:
Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին: