Եմենի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել՝ արգելափակել հուսիների ֆինանսական ցանցը
ՄԱԿ-ը պետք է արգելափակի ապստամբ-հուսիների ֆինանսական ցանցը, անհատական պատժամիջոցները չեն աշխատում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Եմենի ԱԳ նախարարության ղեկավար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը:
«Պատժամիջոցներ արդեն կան: Ես կարծում եմ, որ դրանք պետք ավելի խելամտորեն օգտագործել: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել նրանց ֆինանսական ցանցի նկատմամբ, այլ ոչ թե առանձին մարդկանց»,-ասել է նախարարը:
Դիվանագետը նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ-ը եւ միջազգային հանրակցությունը պետք է ավելի ակտիվ ճնշում գործադրեն, որպեսզի հուսիներին հարկադրի հրադադարի:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դրա համար գործի դնի իր տրամադրության տակ եղած առկա ողջ գործիքակազմը: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ:
Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսի ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում է Իրանը: