Crew Dragon տիեզերանավը, որը պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր Է հասցրել լիովին քաղաքացիական անձնակազմ, վայրէջք է կատարել Ատլանտիկայի ջրերում՝ բարեհաջող վերադարձնելով իր ուղեւորներին Երկիր: Այս մասին հայտնում է SpaceX-ը ։
«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը: Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,-հայտարարել է Էրդողանը:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը:
Ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկության երրորդ եզրափակիչ օրը ՌԴ սուբյեկտների մեծ մասում սկսվել է կիրակի:
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամը մեծապես կազդի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի սահմանման վրա, սակայն չի հանգեցնի Ատլանտյան դաշինքից դուրս գալուն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Վրաստանում տարեսկզբից գրանցվել է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ: Այդ մասին հաղորդել է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը։
Հետազոտողները հաստատել են, որ բժշկական դիմակները վիրուսի փոխանցման վտանգը 50 տոկոսով են նվազեցնում: «Մենք գիտենք, որ «դելտան» նույնիսկ ավելի վարակիչ է, քան «ալֆան»: Մեր ուսումնասիրությունը լրացուցիչ ապացույցներ է տալիս վարակի նոր շտամերի օդային փոխանցման մասին»,- նշում են գիտնականները:
Միացյալ Նահանգները Ֆրանսիան համարում են «կենսական կարևոր գործընկեր» և սերտ շփման մեջ են ֆրանսիական կողմի հետ:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն էապես մեղմացնում են այլ պետություններից երկրի տարածք մուտք գործելու կանոնները։
Շվեյցարիայի Ժնև կանտոնում ավարտին են մոտենում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կազմակերպման ընդհանուր արժեքի հաշվարկման աշխատանքները: Վերջնական գումարը կարող է գերազանցել 10 մլն ԱՄՆ դոլարը:
Վրաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք:
Ադրբեջանցիների թիրախում երեխաներն են:
«Հայաստանի և Ադրբեջանի դեպքում կան որոշ նրբություններ, որոնցից գլխավորն այն է, որ ԵՄ-ն ցանկանում է վերականգնել տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռություն, որի շրջանակում էլ պետք է բացատրել ԵՄ բոլոր որոշումները: ԵՄ-ն հասկանում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դժվար է վերականգնել, դրանով ԵՄ-ն կարողանում էր «փակել» իր պասիվությունը հակամարտության գոտում, իսկ այս փուլում հասկանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել: Թե ինչ արդյունավետության են այս փորձերը, տեսնում ենք, դեռ չի հաջողվում լուրջ միջնորդական դեր ունենալ կողմերի միջև»,- ասաց նա:
ՌԴ-ում մեկնարկած ընտրական գործընթացով ՌԴ-ն անորոշության շրջափուլ է թևակոխում։ Թեև ՌԴ իշխանությունները փորձում են ՌԴ-ն պահել ներկայիս տեսքով, սակայն վերլուծաբանները չեն բացառում բեկումնային զարգացումները, ինչը կարող է էականորեն անդրադառնալ հարավկովկասյան զարգացումների վրա։
«Ես ո՛չ նրան, ո՛չ Ալեն Սիմոնյանին չեմ ցանկանա, որ մեկ ժամով հայտնվեն ադրբեջանական գերության մեջ։ Չնայած համոզված եմ, որ Ալեն Սիմոնյանին ու Փաշինյանին այնտեղ ոչ թե կխոշտանգեն, այլ մեծ պատվով կընդունեն։ Արման Թաթոյանը և մեր իրավապաշտպաններն անում են այն աշխատանքը, որը պետք է անեին բոլոր կառույցները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են այդ հարցի հետ։ Ըստ իս, բոլոր փաստաբանները, որոնք զբաղվում են հումանիտար միջազգային իրավունքով, պետք է աջակցեն իրենց ուժերի հնարավորության չափով»,- եզրափակեց նա։
Վենեսուելայի ֆինանսական համակարգը դարձել է մասշտաբային հաքերային հարձակման թիրախ, ինչի պատճառով խափանվել է Banco de Venezuela բանկի բնականոն աշխատանքը:
«Այս ամենը, ինչ կատարվում է, կապիտուլյացիայի երկրորդ քայլն է։ Ի դեպ, վերջին հայտարարությունների համաձայն՝ ոչ միայն իրանական բեռնատարներ են հարձակման ենթարկվում, այլև հայ զինվորներին հաց տանող մեքենաների վրա են հարձակվում։ Այս ամենը պատերազմի երկրորդ փուլն է, ունենալով հզոր տնտեսություն՝ Թուրքիան և Ադրբեջանը գնում են այդ քայլին, ավելին՝ եթե այսպես շարունակվի, կլինի պատերազմի երկրորդ և երրորդ փուլերը։ Հայտնի փաստ է, որ թշնամին զավթել է մեր հողերը, իսկ մեր իշխանությունը հայտարարում է, որ դա ուղղված է Իրանի դեմ, որը մեր միակ սահմանային հարևանն ու դաշնակիցն է մնացել»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Դուշանբեում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում և հուշագիր տնտեսական ու տեխնիկական համագործակցության վերաբերյալ:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ճապոնիայի հարավ-արևմուտքում «Չանսու» թայֆունի հետևանքով առնվազն հինգ մարդ է տուժել:
Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:
Ֆրանսիան խորհրդատվությունների համար անհապաղ հետ է կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 5 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են:
Հայիթիից հազարավոր փախստականներ են կուտակվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի սահմանային կամրջի տակ՝ հույս ունենալով ապաստան ստանալ ԱՄՆ-ում: Այս մասին գրում է Washington Post թերթը:
Ուժի մեջ է մնում Նոր Զելանդիայի արգելքը երկրի տարածքային ջրեր ավստրալական սուզանավերի մուտքի վրա, չնայած AUKUS դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ Ավստրալիայի որոշմանը: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդրա Արդեռնը։
Թուրքական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակը՝ Türksat 6A-ն, 2023 թ. տիեզերք կարձակվի Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից:
Հարավկորեական GL Rapha ընկերությունը, որ իրականացրել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի արտադրությունը, ակտիվ բաղադրիչ է պատրաստել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժնի համար եւ հույս ունի շուտով սկսել դրա մատակարարումները համաշխարհային շուկա:
Հայաստանի իշխանությունն իր հարևան ու դաշնակից երկրին ասում է՝ առնվազն Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում Հայաստանի պետություն այլևս չկա։ Պետության վերացման գործընթացը շարունակվում է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի քարտուղար, պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն է:
«Երբ ադրբեջանցիները կբերեն և իր ննջասենյակի դիմաց կդնեն անցակետ, իր համար այդ ժամանակ էլ նորմալ կլինի, որովհետև նա այնքան չկա, որ խիզախություն ու տղամարդկություն ունենա՝ պաշտպանի իր երկրի շահերը. նա սպասարկում է մեր թշնամիների շահերը, դրա համար դա իր համար նորմալ է, ես զարմանում եմ՝ ինչո՞ւ են մնացածները լռում: