Բաժիններ՝

Հունգարիայում բարձր են գնահատել «Սպուտնիկ V»-ի դերը պատվաստման արշավում

Հունգարիան կորոնավիրուսի դեմ ավելի հաջող պատվաստման արշավ չէր կարողանա անցկացնել, եթե չմատակարարվեր ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատրաստուկը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի ժամանակին մատակարարումները Հունգարիային շատ բանով են օգնել «գարնանը Եվրամիությունում առավել արագ եւ առավել հաջող պատվաստման արշավ անցկացնելուն»:

«Ես կասեի, որ առանց «Սպուտնիկ»-ի դա հնարավոր չէր լինի»,-ասել է Սիյյարտոն: Դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ռուսաստանյան պատվաստանյութն իրեն լավ է դրսեւորել վարակի տարածումը կանխելու գործում: ««Սպուտնիկ»-ն իրեն շատ լավ է դրսեւորել, հատկապես եթե դուք նայում եք պատվաստումից հետո վարակման դեպքերի թվին, պաշտպանության մակարդակին: «Սպուտնիկ»-ը շատ լավ է աշխատում»,-պարզաբանել է նա:

Ավելի վաղ, շարունակել է Սիյյարտոն, երկրում COVID-19-ի պատճառով օրական գրանցում էին 200-ական մահ, իսկ տնտեսության մեջ սահմանափակումները յուրաքանչյուր օր բերել են 30-միլիոնական դոլարի կորուստներ:

«Այժմ հունգարացիների շուրջ 68 տոկոսը լիովին պատվաստվել են: Մենք փորձ ունենք, եւ լավ փորձ ունենք»,-եզրափակել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս