6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Ալյասկայի նահանգի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 11:52-ին (Երեւանի ժամանակով 15:52-ին): Էպիկենտրոնը գտնվում է Ադակ բնակավայրից 182 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, որը Ալեուտյան կղզիներում է: Երկրաշարժի օջախն ընկած է 39,6 կիլոմետր խորության վրա:
Սկզբում հաղորդվել էր 6,3 մագնիտուդով երկրաշարժի մասին: Ավելի ուշ մագնիտուդն իջեցվել է: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: