ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել են դեմառդեմ հանդիպումը, որը շարունակվել է մոտավորապես 10 րոպե:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նա «մեծ առաջնորդ է»:
Առնվազն 17 մարդ է տուժել երկրաշարժի հետեւանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի արեւմուտքում:
ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հաղթահարում են անվստահությունը եւ երկու պետությունների միջեւ առկա խնդիրները:
: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում, որտեղ տեղի է ունենալու նրանց՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովը:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կոչ է արել Հնդկաստանի ղեկավարությանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանի շուրջ ճգնաժամը կարգավորել երկխոսության ճանապարհով՝ ընդգծելով, որ երկու հարեւան երկրների հարաբերություններում լարվածության հետագա սաստկացումը կարող է «դուրս գալ հսկողությունից»։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձանագրում է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն են եղել՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նոր կառավարության գործունեության ընթացքում ևս ականատես կլինեն այդ հարաբերությունների զարգացմանը:
Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանամերձ մարզերի օդային տարածությունը փակ է միջազգային տարանցիկ չվերթների համար:
Այսօր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում հրապարակվել է Defending American Security from Kremlin Aggression Act of 2019″-ը՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահանում նախատեսող նորացված օրինագիծը։
Նեպալի արեւելքի Տապլեջունգ շրջանում աղետի է ենթարկվել երկրի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Ռաբինդրա Ադիկարիին փոխադրող ուղղաթիռը:
Փետրվարի 27-ին առնվազն 24 մարդ է զոհվել, եւս ավելի քան 50 հոգի՝ տուժել Կահիրեի կենտրոնի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի եւ սաստիկ հրդեհի հետեւանքով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:
Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:
Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:
Պակիստանի բանակը ձերբակալել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների, որոնց ինքնաթիռները փետրվարի 27-ի առավոտյան խփվել էին երկրի օդային տարածությունը խախտելուց հետո, նրանցից մեկին բուժօգնություն է պահանջվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ընդհանրապես այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։
Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, վստահում է նրան։
Ռուսաստանը եւ Սիրիան կոչ են անում Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի տարածքից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող իրենց զինված կազմավորումները:
Հանոյի կենտրոնական մասում, որտեղ մի քանի ժամ անց կկայանա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, ձեռնարկված են անվտանգության բոլոր հնարավոր միջոցները:
Թեհրանի «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ է ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որում հրաժարվել է ընդունել նրա հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:
Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով է հանդես եկել:
Փետրվարի 27-ի առավոտյան Դեղին ծովի երկնքում կործանվել է Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KF-16D կործանիչը:
Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ եւ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, անցյալ գիշեր այցելել է Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոց, որտեղ փետրվարի 27-ին պետք է հանդիպեն ԿԺԴՀ-ի առաջնորդը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ամենայն ուշադրությամբ հետեւում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրության զարգացմանը եւ կոչ է անում երկու երկրների կառավարություններին «առավելագույն զսպվածություն» դրսեւորել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 26-ին քվեարկել է Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմը չեղյալ հայտարարելու բանաձեւի ընդունման օգտին: Ստորին