5,6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է փետրվարի 6-ի երեկոյան տեղի ունեցել Տոկիոյում եւ նրանից հյուսիս-արեւելք հարակից պրեֆեկտուրաներում:
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները երկրի նախագահի խորհրդական եւ Վանի նահանգից խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլշեն Օրհանին մեղադրում են փետրվարի 5-ին Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով 33 փրկարարների զոհելու մեջ։
Չինացի մասնագետները ռեմդեսիվեր հակավիրուսային պատրաստուկի կլինիկական փորձարկումներ են սկսել Ուհան քաղաքի Ցզինինտան հիվանդանոցում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ:
Էյֆելյան աշտարակը փետրվարի 6-ին այցելուների համար փակ կլինի կենսաթոշակային բարեփոխման դեմ ազգային գործադուլի պատճառով:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բադախշանի նահանգում առնվազն 13 երեխա է մահացել հիվանդությունից, որի ախտանշանները նման են թոքաբորբի:
Համաշխարհային հանրակցությունը չպետք է չափազանցված միջոցներ ձեռնարկի՝ խթանելով համընդհանուր խուճապի աճը եւ ապակայունացնելով միջազգային փոխգործակցությունը 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի ֆոնին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը փոխել է ուժերի հաշվեկշիռը եվրահանրակցությունում՝ ուժեղացնելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազդեցությունը եւ Լոնդոնի մերձավոր դաշնակիցներին զրկելով նախկին քաղաքական կշռից այս կամ այն օրենսդրական նախաձեռնություններն ընդունելիս կամ արգելափակելիս:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հարկ էր, որ հանրապետական սենատոր Միթ Ռոմնին (Յուտայի նահանգից), որը մասնակիորեն պաշտպանել է դեմոկրատների նախաձեեռնած իմփիչմենթը, իր եռանդն ուղղեր 2012 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուն, այլ ոչ թե պետության գործող ղեկավարի դեմ պայքարելուն։
«Ֆրեչառոսա» ճեպընթացը, որն ընթանում էր Միլան-Բոլոնիա երթուղով, փետրվարի 6-ի առավոտյան դուրս է ընկել ռելսերից Լոդիի մարզում, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը:
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինվորները կմիանան Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներին օգնություն ցույց տալու գործին, որը կարանտինի մեջ է Ճապոնիայի Իոկոգամա նավահանգստի մերձակա ջրերում:
Տայվանը փետրվարի 6-ին մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելք է սահմանել, նաեւ Թայբեյն, սկսած փետրվարի 7-ից, արգելել է կղզի այն օտարերկրացիների մուտքը, որոնք վերջերս այցելել են Հոնկոնգ եւ Մակաո։
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 28 հազարը, 563 մարդ մահացել է, 1153-ն՝ ապաքինվել:
Երուսաղեմի կենտրոնական մասում՝ նախկին կայարանից, իսկ այժմ «Առաջին կայարան» ժամանցային կենտրոնից ոչ հեռու լույս փետրվարի 6-ի գիշերը ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իսրայելացի զինծառայողներին, տուժել է 15 մարդ, նրանցից մեկը գտնվում է օրհասական վիճակում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից) հանրապետական սենատորներին մեղադրել է Միացյալ Նահանգների Սահմանադրությանը դավաճանելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիք է համարել երկրի ժողովրդավարության համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 5-ին զետեղվել է Փելոսիի կայքում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատն ԱՄՆ-ի ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով էլ արդարացրել է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում։
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս 179-ը՝ վերքեր ստացել Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով:
Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ հայ զինվոր է զոհվել։
Իրանն սկսել է տիեզերական պատիճախցիկներ մշակել տիեզերագնացների համար:
Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր է հայտնվել դաշտում: Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ է պատկերել՝չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ։
Թուրքական «Hürriyet» իշխանամետ թերթում հրապարակվել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ անցկացված ծավալուն հարցազրույցի մի հատվածը:
Փիթ Բութիջիչը Այովայի նահանգում պահպանում է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուների թվում, Ջո Բայդենը դեռեւս չորրորդ տեղում է ձայների 71 տոկոսի հաշվումից հետո:
Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչի հետո հրդեհ է բռնկվել:
Աշխարհի ավելի քան 20 պետություն մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստան 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի Այովայի նահանգում փետրվարի 3-ին տեղի են ունեցել Դեմոկրատական կուսակցության կոկուսներ՝ ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուներին նախագահական մրցարշավին մասնակցելու համար եւ անցկացնում բաց քվեարկություններ:
Alibaba ընկերությունը գործարկել է հատուկ առցանց-պլատֆորմ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ դեղորայքի գնման համար:
Անտառային հրդեհները ֆրանսիական Կորսիկա կղզում 1,1 հազար հեկտար տարածք են ոչնչացրել:
Ֆրանսիայում 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի փետրվարը առնվազն 26 մարդ է մահացել գրիպից, համաճարակը տարածվել է երկրի ամբողջ մայրցամաքային տարածքում:
Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը։