
Առնվազն երեք մարդ է զոհվել Ստամբուլում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով
Առնվազն երեք մարդ է զոհվել, եւս 179-ը՝ վերքեր ստացել Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 6-ին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան։
«Զոհվել են մեր երեք քաղաքացիներ: Եվս 179 մարդ հոսպիտալացվել է, նրանցից երեքը վերակենդանացման բաժանմունքում են»,- նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Նորացված տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է նախարարը, ընդամենն օդանավում եղել է 183 մարդ, ներառյալ անձնակազմի վեց անդամները: Փետրվարի 5-ին Իզմիրից Ստամբուլ թռչող Boeing-800 ինքնաթիռը, որը պատկանում է Pegasus Airlines թուրքական բյուջետային ավիաընկերությանը կոշտ վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում եւ դուրս եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Վթարի հետեւանքով այն բռնկվել է եւ բաժանվել երեք մասի:
Տեղի ունեցածի պատճառը, նախնական տվյալներով, եղանակային վատ պայմաններն էին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: