Իտալացի նկարիչը կորոնավիրուս է պատկերել դաշտում
Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի սխեմատիկ պատկեր է հայտնվել դաշտում: Նկարիչ Դարիո Գամբարինը երկու ոճավորված մոլեկուլ է պատկերել՝չինարեն «պատվաստանյութ» եւ լատինատառ «կորոնավիրուս» մակագրությամբ։
Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է հեղինակը, այս կերպ ինքը ցանկացել է ուշադրություն հրավիրել հիվանդության տարածման խնդրի վրա:
«Այս գործը նվիրված է հետազոտություններին եւ բոլոր հետազոտողներին, որոնք զբաղվում են պատվաստանյութի որոնմամբ»,- ասել է Գամբարինը:
Նկարիչը ճշտել է, որ լենդ-արտ ոճի ստեղծագործությունն զբաղեցրել է 90 մետր x 230 մետր տարածություն իր ընտանիքին պատկանող դաշտում, որտեղ սոյա է աճում: Իր գործերն ստեղծելիս Գամբարինը տրակտոր է օգտագործում:
Ավելի վաղ նկարիչը Գրետա Թունբերգի դիմանկարն է պատկերել դաշտում: