![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003899.jpg)
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 6-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում։
«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Պուտինի միջեւ, որի ընթացքում բացեիբաց քննարկվել են բոլոր հարցերը: Որոշում է ընդունվել շարունակել համատեղ աշխատանքը: Այժմ մենք սպասում ենք Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը: Դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարող են հանդիպել ղեկավարները: Մեր նպատակը գրոհները կանգնեցնելն է»,-ասել է Չավուշօղլուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: