Բաժիններ՝

Թրամփը սենատոր Ռոմնիին մեղադրել է երկերեսանիության մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հարկ էր, որ հանրապետական սենատոր Միթ Ռոմնին (Յուտայի նահանգից), որը մասնակիորեն պաշտպանել է դեմոկրատների նախաձեեռնած իմփիչմենթը, իր եռանդն ուղղեր 2012 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուն, այլ ոչ թե պետության գործող ղեկավարի դեմ պայքարելուն։

«Եթե նախագահի ձախողված թեկնածու Միթ Ռոմնին այդ եռանդն ու չարությունը, որոնք նա երկերեսանիորեն դրսեւորեց իմ նկատմամբ, ուղղեր ոչ հուսալի Բարաք Օբամային (2009-2017 թվականներին ԱՄՆ-ի նախագահին) հաղթելուն, նա կարող էր շահել ընտրությունները»,-փետրվարի 6-ին գրել է Թրամփը Twitter-ում:

Փետրվարի 5-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մեղադրանքի երկու հոդվածով էլ արդարացրել է Թրամփին պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտների հարուցման մեջ մեղավոր ճանաչելու համար սենատորները պետք է հավաքեին ձայների առնվազն երկու երրորդը (67 մանդատ): Սակայն դա տեղի չունեցավ վերին պալատում կայացած դատավարության արդյունքներով երկու քվեարկության ընթացքում: Անվանական քվեարկության ընացքում առաջին հոդվածի դեմ արտահայտվեց 52 սենատոր, կողմ՝ 48-ը, երկրորդի դեմ՝ 53 օրենսդիր, կողմ՝ 47-ը:

Սենատի վճիռը բողոքարկման ենթակա չէ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից) հանրապետական սենատորներին մեղադրել է Միացյալ Նահանգների Սահմանադրությանը դավաճանելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիք է համարել երկրի ժողովրդավարության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս