Բաժիններ՝

Brexit-ն ուժեղացրել է Ֆրանսիայի և Գերմանիայի ազդեցությունը ԵՄ-ում. Financial Times

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը փոխել է ուժերի հաշվեկշիռը եվրահանրակցությունում՝ ուժեղացնելով Ֆրանսիայի եւ Գերմանիայի ազդեցությունը եւ Լոնդոնի մերձավոր դաշնակիցներին զրկելով նախկին քաղաքական կշռից այս կամ այն օրենսդրական նախաձեռնություններն ընդունելիս կամ արգելափակելիս: Այս գնահատմամբ փետրվարի 6-ին հանդես է եկել Financial Times թերթը։

«Այնպիսի երկրներ, ինչպես, օրինակ, Նիդեռլանդները, սովորել են թաքնվել Մեծ Բրիտանիայի թիկունքում՝ հույս ունենալով, որ նա բարձրաձայն կներկայացնի Հոլանդիայի շահերը: Ավելի լավ կլիներ, եթե եւս մեկ անդամ-պետություն սպառնար վետոյով»,-հրատարակության հետ զրույցում ասել է Եվրոպական բերեփոխումների հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ագաթա Գոստինսկա-Յակուբովսկան: Հրատարակությունը, վկայակոչելով մի աղբյուր, նշում է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Դանիան, Ավստրալիան եւ Նիդեռլանդները, Brexit-ի ֆոնին միավորել են ջանքերը, որպեսզի Բրյուսելից պահանջեն չուռճացնել ԵՄ-ի բյուջեն:

«Հենց դրանով էինք մենք հիմնականում զբաղվում վերջին երեք տարիներին. զրուցում էինք մյուս 26 երկրների հետ եւ պարզում, թե մենք որտեղ կարող ենք ունենալ համանման հայացքներ»,-ասել է դիվանագիտական աղբյուրը:

Ինչպես գրում է հրատարակությունը, Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի պետություններն իրենց հերթին հատկապես անհանգստացած են այն բանից, որ Brexit-ը կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման մեղմացման: Ֆրանսիան այնպիսի երկրների աջակցությամբ, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Իտալիան, ձգտում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, ընդգծում Է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս