Երուսաղեմում իսրայելացի 15 զինվորական է տուժել ահաբեկչության հետևանքով
Երուսաղեմի կենտրոնական մասում՝ նախկին կայարանից, իսկ այժմ «Առաջին կայարան» ժամանցային կենտրոնից ոչ հեռու լույս փետրվարի 6-ի գիշերը ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իսրայելացի զինծառայողներին, տուժել է 15 մարդ, նրանցից մեկը գտնվում է օրհասական վիճակում: Այդ մասին գրել է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Հարձակումը հետաքննվում է որպես ահաբեկչություն:
Channel հեռուստաալիքի նախնական տվյալների համաձայն՝ հարձակվողը նկատել է զինվորականների խմբին եւ կանխամտածված ավտոմեքենան ուղղվել է նրանց վրա: Վրաերթից հետո նա դիմել է փախուստի:
Նրա մեքենան գտել են պաղեստինյան Բեյթ-Ջալա քաղաքում՝ Բեթղեհեմից ոչ հեռու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: