Բաժիններ՝

Ռաֆայել Գրոսին հանդիպել է «Ռոսատոմ»-ի ղեկավարի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վիեննայում ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի 69-րդ կանոնավոր նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պետական ատոմային կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Այս մասին Գրոսին հայտնել է X միկրոբլոգի իր գրառման մեջ։ Կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Զապորոժյեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության ապահովման հարցերը։

«ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի ժամանակ հանդիպել եմ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ և մտքեր փոխանակել միջուկային էներգիայի հզորության և միջուկային անվտանգության վերաբերյալ Զապորոժյեի ԱԷԿ-ում, որտեղ ԱԷՄԳ-ն մշտական ներկայություն ունի 2022 թվականի սեպտեմբերից»,- գրել է նա։  

ԱԷՄԳ ղեկավարը նշել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ շաբաթ Մոսկվա կայանալիք իր այցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930