
«Ստի… Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն». Դավիթ Ղազինյան
ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրեն Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե՝ «իմ նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացվել են բարձր ու միջին պաշտոնյաները, որոնք չէին կարող ոչինչ չանելով՝ բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալ՝ ոտնահարելով ազգային շահերը, սպասարկել օլիգարխիկ շահերը»։
Դավիթ Ղազինյանն այս ամենը ծիծաղելի համարեց, շեշտելով.
«Այդ անձն անցնում է անձնական վիրավորանքի, իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս այդպիսի լեքսիկոնով խոսեմ իր հետ։ Նման լեքսիկոնով իր հետ խոսեց Գյումրի համայնքը, երբ նրան չընտրեց։
Մի այդպիսի բան կա, չէ՞, երբ ասում են՝ ստի… հիմա ես դրան ո՞նց պատասխանեմ։
Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ արտոնյալ որևէ մեկը չի եղել, երևի առաջին արտոնյալը պետք է լիներ Սամվել Կարապետյանը՝ իր բիզնեսներով, հետևից արդեն արտոնյալները պետք է լինեինք մենք»,- նշեց Դավիթ Ղազինյանը։
Նա կոչ արեց, որ գոնե իր առնչությամբ պարզեն՝ ի՞նչ էական «վնաս» է հասցրել, եթե չեն կարողանում պարզել, «գոնե չխոսեն»։
«Իրենք հեղինակության խնդիր չունեն՝ զրո է, տղամարդու ասածի խնդիր չունեն, ինչ ուզում, այն էլ խոսում են, պատասխան ուզող կա, տվողը չկա։ Ես միշտ ասել եմ՝ իրենք հիմա Սամվել Կարապետյանից ունեն, այդ բառը լավ չի հնչում, բայց առանց վիրավորանքի՝ անասնական վախ»,- ընդգծեց Դավիթ Ղազինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում