Բաժիններ՝

Ճապոնիայում կարանտինի կանգնած նավի ուղևորներին օգնության կուղարկվի բանակը

Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինվորները կմիանան Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներին օգնություն ցույց տալու գործին, որը կարանտինի մեջ է Ճապոնիայի Իոկոգամա նավահանգստի մերձակա ջրերում: Փետրվարի 6-ին այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ճապոնական զորքերը կզբաղվեն պարենի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխմամբ նավ, որտեղ գտնվում է շուրջ 3,7 հազար մարդ ավելի քան 50 երկրից:

Ավելի վաղ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը հայտարարել է, որ 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբ է հայտնաբերվել Diamond Princess ճամփորդանավի եւս տասն ուղեւորների մոտ: Ընդգծվում է, որ մոտ ժամանակներս նրանք կտեղափոխվեն Կանագավայի պրեֆեկտուրայի բուժհիմնարկներ: Այսպիսով, հանրանավում վարակվածների թիվն այս պահին հասել է 20-ի: Նավում երկշաբաթյա կարանտին է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս