Բաժիններ՝

Փելոսին հանրապետական սենատորներին մեղադրել է ԱՄՆ-ի Սահմանադրությանը դավաճանելու մեջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից) հանրապետական սենատորներին մեղադրել է Միացյալ Նահանգների Սահմանադրությանը դավաճանելու մեջ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիք է համարել երկրի ժողովրդավարության համար: Համապատասխան հայտարարությունը փետրվարի 5-ին զետեղվել է Փելոսիի կայքում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատն ԱՄՆ-ի ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով էլ արդարացրել է իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում։

«Ցավոք, Սենատի կողմից, որը վերահսկում են հանրապետականները, ԱՄՆ-ի Սահմանադրության դավաճանության պատճառով նախագահն առաջվա պես շարունակում է սպառնալիք լինել ամերիկյան ժողովրդավարության համար՝ պնդելով, թե ինքը վեր է կանգնած օրենքից»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ:

«Այսօր նախագահը եւ հանրապետական սենատորները նորմա դարձրեցին օրինազանցությունը եւ մերժեցին զսպումների եւ հակակշիռների համակարգը, որն ամրագրված է մեր Սահմանադրության մեջ»,- հավելել է Փելոսին: Փետրվարի 5-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մեղադրանքի երկու հոդվածով էլ արդարացրեց Թրամփին պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտների հարուցման մեջ մեղավոր ճանաչելու համար սենատորները պետք է հավաքեին ձայների առնվազն երկու երրորդը (67 մանդատ):

Սակայն դա տեղի չունեցավ վերին պալատում կայացած դատավարության արդյունքներով երկու քվեարկության ընթացքում: Սենատի վճիռը բողոքարկման ենթակա չէ: Անվանական քվեարկության ընացքում առաջին հոդվածի դեմ արտահայտվեց 52 սենատոր, կողմ՝ 48-ը, երկրորդի դեմ՝ 53 օրենսդիր, կողմ՝ 47-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս