Տայվանը Չինաստանից զբոսաշրջիկների մուտքի արգելք է սահմանել
Տայվանը փետրվարի 6-ին մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մուտքի լիակատար արգելք է սահմանել, նաեւ Թայբեյն, սկսած փետրվարի 7-ից, արգելել է կղզի այն օտարերկրացիների մուտքը, որոնք վերջերս այցելել են Հոնկոնգ եւ Մակաո։
Մինչդեռ այն օտարերկրացիներին, որոնք ունեն Տայվանի ռեզիդենտների կարգավիճակ, մուտքը թույլատրված է: Նշվում է, որ Չինաստան, Հոնկոնգ կամ Մակաո այցելած տայվանցիները պարտավոր են 14 օր տնային կարանտին անցնել:
Բացի այդ, բժշկական դիմակների վաճառքի սահմանափակումներ են մտցվել: Թույլատրվում է մեկ մարդու հաշվով վաճառել երկու դիմակ շաբաթվա ընթացքում:
Ընդսմին գնորդը պետք է ներկայացնի իր բժշկական ապահովագրությունը: Այս պահի դրությամբ Տայվանը հայտնել է նոր տիպի կորոնավիրուսով փարակման 11 դեպքի մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: