Չինացի մասնագետներն Ուհանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ են սկսել
Չինացի մասնագետները ռեմդեսիվեր հակավիրուսային պատրաստուկի կլինիկական փորձարկումներ են սկսել Ուհան քաղաքի Ցզինինտան հիվանդանոցում: Նրանք հետազոտում են պատրաստուկի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Փետրվարի 6-ին այդ մասին հայտնել է«Ժենմին ժիբաո» թերթը:
Հրատարակության տվյալներով՝ փորձարկմանը մասնակցում են 453 հիվանդ օրհասական վիճակում եւ 308-ը՝ սակավ ծանր ախտանիշներով: Դեղամիջոցի թեստավորման հայտին հավանություն են տվել ՉԺՀ-ի գիտության եւ տեխնիկայի նախարարությունը, Առողջապահության գործերի պետական կոմիտեն եւ Դեղամիջոցների հսկողության պետական վարչությունը:
Ռեմդեսիվերը հակավիրուսային պատրաստուկ է, որն ստեղծել է ԱՄՆ-ի Gilead Sciences կենսատեխնոլոգիական ընկերությունը: Միջոցն ավելի վաղ հաջողությամբ օգտագործվել է շնչուղիների ծանր սուր համախտանիշի եւ շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի հարուցած կորոնավիրուսների դեմ պայքարելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: