Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը։
Եվրամիության ընդլայնումը Արեւմտյան Բալկանների երկրներով հանրակցության աշխարհառազմավարական նպատակն է:
Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ:
ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել անորոշ ժամանակով դադարեցնել ամերիկյան անօդաչուներով այն տարածքների վրա հետախուզական թռիչքների՝ Թուրքիայի հետ համատեղ գաղտնի ծրագիրը, որտեղ գտնվում են սիրիացի քրդերի զինված կազմավորումները:
Իրանի հոգեւոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել:
2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում է մահացածների թվաքանակը:
Տայվանի իշխանությունները World Dream ճամփորդանավի անձնակազմին թույլ չեն տվել Հոնկոնգից ժամանած ուղեւորներին իջեցնել Գաոսյուն քաղաքի նավահանգստում նոր կորոնավիրուսի տարածման կասկածների պատճառով:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսական նվաճումները չեն նպաստել շարքային ամերիկացիների կենսամակարդակի բարձրացմանը: Փետրվարի 4-ին այդ մասին հայտարարել էՄիչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը:
«Արցախը փոփոխությունների նախաշեմին։ Արտաքին և ներքին անվտանգություն». Քննարկում:
Կորեայի Հանրապետությունն ստեղծում էԷ 3 մլրդ դոլարի չափով պահուստային հիմնադրամ, ինչպես նաեւ ընդլայնում է պայքարի միջոցառումները 2019-nCOV կորոնավիրուսի դեմ:
Ճապոնիայում Diamond Princess ճամփորդանավի տասն ուղեւորների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) փետրվարի 4-ին Կոնգրեսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձից հետո ցուցադրաբար պատռել է նրա ելույթի տեքստը։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 6-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Մայրցամաքային Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը, մահացել է 490 բնակիչ:
Միացյալ Նահանգները ձգտում է «ժողովրդավարության վերականգնման» Վենեսուելայում, Նիկարագուայում եւ Կուբայում:
Թուրք հայտնի լրագրող Ջունեյթ Օզդեմիրը, հպարտանալով Twitter-ում 6.8 մլն հետևորդ ունենալու փաստով, հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ լրագրողն ասել է մասնագիտական դասախոսություն կարդալու նպատակով Թուրքիայի համալսարաններից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Վենետիկը հյուրերի գերավելցուկ (այսպես կոչված overtourism) ունեցող տուրիստական ուղղություններից առաջինն է ճանապարհորդների հոսքերի վերահսկման ավտոմատացված համակարգ գործարկում։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2035 թվականը երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների, ինչպես նաեւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը:
«Նկատելի է, որ տարածված բազմակողմ տեքստը լավ մշակված է և կողմերի համար բավականին անվտանգ, այսինքն՝ կա և տպավորություն, որ քննարկվում են կարևոր հարցեր, որն Ադրբեջանի դիվանագիտական շահերի տիրույթում է, և խոսք է գնում ապագա կարգավորման սկզբունքների ու տարրերի մասին, մարդասիրական օրակարգի մասին, որը Հայաստանի շահերի տիրույթում է, այսինքն՝ երկար բանակցության և խոսակցության արդյունքում հաջողվել է համաձայնության գալ մի տեքստի շուրջ, որը չի վտանգի ներգրավված կողմերին՝ հակասությունների պատճառ դառնալով նրանց հրապարակային հայտարարությունների և քայլերի միջև»,- ասաց Հալբախը:
Չինաստանն ամերիկացի մասնագետներին թույլատրել է միանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը նոր կորոնավիրուսի ուսումնասիրման գործում:
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում կորոնավիրուսի պատճառով չեղարկել նշանավոր կառնավալը, որը պետք է անցկացվի փետրվարի վերջին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը չի համապատասխանում միջազգային հանրակցության կողմից համաձայնեցված պարամետրերին, եւ նախազգուշացրել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված տարածքների բռնակցումն «անպատասխան չի մնա»: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում։
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը փետրվարի 4-ին ազգին հղած ուղերձում անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը: Ելույթը հեռարձակել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «սառնության շրջանն» ավարտված է: Այդ մասին հայտնել է ԲԵԼՏԱ-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է որեւիցե վկայության բացակայության մասին, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որը շարադրել է The Washington Times թերթը:
Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումը, նշել է, որ Թուրքիայի ղեկավարը պետք է հանի «խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցը», ինչից հետո թերակղզում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն։
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը դանդաղում է:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ենթադրյալ գործակալն Իրանում մահապատժի է դատապարտվել իրանական միջուկային ծրագրի բնագավառում լրտեսության համար:
Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու երկրում առաջին դեպքը. այն ախտորոշել են Չինաստանից հայրենադարձի մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում զինվորական հոսպիտալում: