
Ստամբուլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. 52 մարդ հոսպիտալացվել է
Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ինչի հետո հրդեհ է բռնկվել: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Վնասվածք է ստացել 52 մարդ: Նրանք հոսպիտալացրել են, զոհեր չկան:
Ինքնաթիռը Ստամբուլ է ժամանել Իզմիր քաղաքից: Ինքնաթիռում եղել է 177 մարդ, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել ու այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրև է սկսվել:
Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան: