Բաժիններ՝

Իրանի նախագահը մուսուլմանական երկրներին կոչ է արել խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Մուսուլմանական երկրները պետք է միասնականություն ցուցաբերեն Իսրայելի գործողությունների ֆոնին: Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Mehr լրատվական գործակալությանը հայտարարել է արաբական և իսլամական երկրների ղեկավարների մասնակցությամբ Կատարում կայանալիք գագաթնաժողով մեկնելուց առաջ։

«Եթե մուսուլմանները հանդես գան միասնական ճակատով, ապա սիոնիստական ​​ռեժիմը չի համարձակվի հարձակվել մեր երկրների վրա և խախտել միջազգային իրավունքը», – ասել է նա։Նախագահի կարծիքով՝ մուսուլմանական երկրները պետք է «գործնական միջոցներ ձեռնարկեն տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում Իսրայելի հետ կապերը խզելու համար»։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհայում գտնվող մի շենքի, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչները։ ՀԱՄԱՍ-ում հայտարարել էին, որ շարժման ղեկավարության բոլոր բարձրաստիճան անդամները հարվածից հետո ողջ են մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս