Բաժիններ՝

Իտալիայի հյուսիսում ճեպընթացը դուրս է ընկել ռելսերից. Corriere della Sera

«Ֆրեչառոսա» ճեպընթացը, որն ընթանում էր Միլան-Բոլոնիա երթուղով, փետրվարի 6-ի առավոտյան դուրս է ընկել ռելսերից Լոդիի մարզում, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը: Այդ մասին հայտնել է Corriere della Sera թերթը։

Հրատարակության տվյալներով՝ տուժել է շուրջ 30 մարդ: Ինչպես ճշտում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով պատահարի վայրում աշխատող փրկարարներին, հայտնաբերվել է երկրորդ զոհվածի մարմինը, որը երկաթուղու աշխատող է:

Վթարի պատճառը հայտնի չէ: Ինչպես նշում է թերթը, շրջվել են լոկոմոտիվը եւ երկու վագոն: «Իտալական երկաթուղիների ցանց» ընկերությունում հայտնել են, որ երկաթգծում գնացքների երթեւեկությունը դադարեցված է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս