Բաժիններ՝

Կորսիկայում հրդեհները հազար հեկտարից ավելի անտառ են ոչնչացրել

Անտառային հրդեհները ֆրանսիական Կորսիկա կղզում 1,1 հազար հեկտար տարածք են ոչնչացրել: Այդ մասին հայտնել է Կորսիկայի պրեֆեկտուրան։

«Հրդեհի ճարակած տարածքը, ըստ գնահատումների, ներկայում կազմում է 1,1 հազար հեկտար… Կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար կպահանջվի մի քանի օրվա աշխատանք»,- France Info պորտալը մեջբերում է Կորսիկայի իշխանությունների հայտարարությունը:

Անտառային հրդեհը, որն սկսվել է Կուենցա (Հարավային Կորսիկայի դեպարտամենտ) եւ Սոլարո (Վերին Կորսիկա) կոմունաների միջեւ, «ներկայում ոչ մի սպառնալիք չի ներկայացնում բնակչության եւ բնակելի շինությունների համար»: Բռնկման պատճառները ներկայում պարզված չեն, կատարվում է հետաքննություն: Հրդեհաշիջման համար, որի առանձին օջախներ մնում են դժվարամատչելի, մոբիլիզացվել են հարյուրավոր մարդիկ՝ 120 տեղացի հրշեջներ, նրանց 120 գործընկերներ մայրցամաքային Ֆրանսիայի հարավից, զինծառայողներ, անտառապահներ եւ ժանդարմներ: Կրակի դեմ պայքար են մղում նաեւ համապատասխան ձեւով սարքավորված ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ հատուկ տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս