Alibaba-ն պլատֆորմ է գործարկել կորոնավիրուսի դեմ դեղորայք գնելու համար. «Սինհուա»
Alibaba ընկերությունը գործարկել է հատուկ առցանց-պլատֆորմ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ դեղորայքի գնման համար: Փետրվարի 5-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը։
Նոր պլատֆորմը նախատեսված է ՉԺՀ-ի տարածաշրջաններում, որտեղ կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել, դեղորայքային պատրաստուկների եւ պաշտպանական միջոցների պահանջարկի բավարարման համար: Դեղագործական ընկերությունները եւ արտադրողները կարող են տեղեկատվություն հրապարակել մատակարարումների մասին, ինչից հետո Alibaba-ն կգնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցները եւ դրանք կուղարկի կարիք ունեցող բժշկական հիմնարկություններին:
Հունվարի 25-ին Alibaba-ն ստեղծել է 1 միլիարդ յուանի (շուրջ 144 միլիոն դոլարի) չափով հատուկ հիմնադրամ Չինաստանի տարածաշրջաններին դեղորայքի մատակարարումների ապահովման համար, որոնք վիրուսային հիվանդության բռնկման են ենթարկվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: