ՄԱԳԱՏԷ-ն միջուկային գործարքի նոր խախտումներ չի արձանագրել Իրանի կողմից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նոր խատխումներ չի արձանագրել այն ժամանակավանից ի վեր, ինչ Թեհրանը հայտարարել է սույն համաձայնագից շեղվելու հինգերորդ փուլի մասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ փետրվարի 5-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Քառնեգիի հիմնադրամում։
«Հինգերորդ քայլից հետո ոչ մի կարգի հետագա գործողություններ չեն եղել»,- ասել է նա: «Անշուշտ, նրանք շարունակում են ուրանի հարստացումը»,- հավելել է Գրոսին:
«Ես շարունակում են հետեւել, թե ինչ է տեղի ունենում Իրանում»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք՝ ինչ են ասում, եւ մենք պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանանքներին»,- նշել է նա:
Հունվարի 5-ին Իրանը հայտարարել է 2015 թվականի միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը ենթադրում է, որ նա չի կատարի ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի՝ ԳՀՀԾ-ով նախատեսված սահմանափակումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: