Փարիզում Էյֆելյան աշտարակն այցելուների համար փակել են գործադուլի պատճառով
Էյֆելյան աշտարակը փետրվարի 6-ին այցելուների համար փակ կլինի կենսաթոշակային բարեփոխման դեմ ազգային գործադուլի պատճառով:
Ավելի վաղ Ֆրանսիայում բողոքի ակցիաների մասին հայտարարել էր Solidaires արհմիությունների խումբը:
«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-գրված է Twitter-ում աշտարակի օգտահաշվում: Նաեւ նշվում է, որ աշտարակի շրջակա տարածքը հասանելի կմնա այցելուների համար, նրանք կկարողանան այնտեղ գտնվել անվճար, հաղորդել է ՌԻԱ Նոոստին: