Բութիջիչը Այովայում առաջատարն է ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուների թվում
Փիթ Բութիջիչը Այովայի նահանգում պահպանում է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուների թվում, Ջո Բայդենը դեռեւս չորրորդ տեղում է ձայների 71 տոկոսի հաշվումից հետո: Այդ մասին փետրվարի 5-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Այովայում տեղի են ունեցել կոկուսներ՝ կուսակցական ակտիվի ժողովներ: Ոմանք հատուկ են անդամագրվում կուսակցությանը դրանց մասնակցելու համար: Կոկուսները փրայմերիզներից՝ սկզբնական ընտրություններից, տարբերվում է նրանով, որ դրանց ընթացքում անցկացվում է ոչ թե գաղտնի, այլ բաց քվեարկություն: Բութիջիչի օգտին տրվել է ձայների 26,8 տոկոսը:
25,2 տոկոս ձայներով երկրորդ տեղն զբաղեցնում է Բեռնի Սանդերսը, որին հաջորդում է Էլիզաբեթ Ուորենը՝ 18,4 տոկոս ցուցանիշով: Դեմոկրատներից հիմնական թեկնածուն համարվող Ջո Բայդենը չորրորդ դիրքում է: Նրա օգտին արտահայտվել է կոկուսում քվեարկության մասնակիցների 15,4 տոկոսը: Ձեռնարկատեր Էնդրյու Յանգն ստացել է ձայների մոտավորապես 1 տոկոսը, իսկ մնացած թեկնածուներն ավելի քիչ ձայներ են հավաքել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: