Բաժիններ՝

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակը գերազանցել Է 1000-ը

ԱՄՆ-ում ավելի քան հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 31 մարդ: Այդ մասին գրում է New York Times հրատարակությունը:

«Երեքշաբթի օրվա երեկոյի դրությամբ 37 նահանգներում եւ Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել առնվազն 1004 մարդու մոտ, վիրուսով վարակված 31 մարդ մահացել է»,- գրում է թերթը՝ վկայակոչելով տվյալների սեփական բազան:

Իր հերթին CNN հեռուստաաալիքը, վկայակոչելով առողջապահության համերկրային ու նահանգային մարմիների, նահանգների կառավարությունների եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC), տվյալները, հայտնել Է 975 հիվանդացածի եւ 31 մահացածի մասին:

Վարակման դեպքերի մեծամասնությունը գրանցվել Է Վաշինգտոնի (279), Կալիֆոռնիայի (178) եւ Նյու Յորքի (173) նահանգներում:Կորոնավիրուսով վարակվածներից 24-ը մահացել են Վաշինգտոնի նահանգում, երեքը՝ Կալիֆոռնիայում, երկուսը՝ Ֆլորիդայում, մեկը՝ Նյու Ջերսիիում, եւս մեկը՝ Հարավային Դակոտայում: Միմյանց հետ կապված դեպքերի առավել մեծ քանակություն Է դիտվել Նյու Յորքից հյուսիս ընկած Ուեսթչեսթեր շրջանում՝ Նյու Ռոշել ոչ մեծ բնակավայրում:

Մարտի 10-ին Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է այդ բնակավայրի շուրջը մեկ մղոն շառավղով ԱՄՆ-ում առաջին կարանտինային գոտու ստեղծման մասին: Նահանգապետի խոսքով՝ դպրոցները եւ մյուս այն հաստատությունները, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքվում, երկու շաբաթով՝ մարտի 12-ից մինչեւ 25-ը, կփակվեն այսպես կոչված «զսպման գոտում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս