![](/banners/BeFunky-design.jpg)
Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/merkel.jpg)
Սահմանները փակելը համարժեք պատասխան չէ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չէ մարտահրավերին»,-հայտարարել է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Մարտի 11-ին հայտնի է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: