Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրադրության բարելավում են արձանագրել
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարելավման բացահայտ միտում դրսեւորել. վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1578 մարդ, վարակվել է ընդամենը 24 հոգի, արձանագրվել է 22 մահաբեր վախճան։
Ընդհանուր առմամբ, ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում ախտահարվածների քանակը հասել է 80,7 հազարի, նրանցից առողջացել են 61,4 հազարը, մահացել՝ 3 հազար 158-ը: Նորացված հաշվարկների համաձայն՝ Չինաստանում վիրուսից մահացության ցուցանիշը կազմում է 3,9 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,88 տոկոսի փոխարեն:
Մեկ օրում ապաքինվածների բաժինը 74,1 տոկոսից ավելացել է մինչեւ 76,1 տոկոս: Իրավիճակը բարդ է մնում Իտալիայում, որը վերածվել է ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակի խոշորագույն օջախի. մեկ օրում այնտեղ մահացել է 168 հիվանդացած: Կորոնավիրուսի բռնկման պահի սկսվելուց ի վեր ախտահարվել է 10 հազարից ավելի մարդ, հազարից փոքր-ինչ ավելին ապաքինվել է, 631-ը՝ մահացել:
Հարավային Կորեայում (վարակի՝ մեծությամբ երրորդ օջախը) նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 242-ով, ընդամենը երկրում նշվել էհիվանդության 7755 դեպք, մարտի 11-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկողության եւ կանխագելման կենտրոնը: Մեկ օրում մահացել է վեց մարդ, երկրում մահաբեր վախճանների ընդհանուր թիվը հասել է 60-ի: Կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքերն են արձանագրվել Թուրքիայում, Բոլիվիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Շրի Լանկայում եւ Ճամայկայում: Ընդհանուր առմամբ վարակ է հայտնաբերվել գրեթե 110 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: