Նավթն էժանանում է Saudi Aramco-ի եւ ADNOC-ի կողմից հանույթի ավելացման սպասումներով
Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են այն մասին հաղորդումներից հետո, որ սաուդյան Saudi Aramco-ն եւ Էմիրությունների ADNOC-ը պատրաստ են ավելացնել արտադրական կարողությունները, վկայում են սակարկությունների տվյալները։
Երեւանի ժամանակով 14:10-ի դրությամբ Brent մակնիշի նավթային խառնուրդի՝ մայիսի ապառնագրերի արժեքն ընկել է 3.06 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 36,08 դոլար, WTI մակնիշի նավթի՝ ապառնագրերի արժեքը՝ 3,26 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 33,24 դոլար: Մարտի 11-ին ավելի վաղ սաուդյան Saudi Aramco-ն՝ աշխարհի խոշորագույն նավթընկերությունը, հայտնել է, որ թագավորության էներգետիկայի նախարարությունից դիրեկտիվ է ստացել իր արտադրական կարողություններն օրական 12 միլիոն բարելից ավելացնել մինչեւ 13 միլիոն բարել:
Աբու Դաբիի ազգային նավթընկերությունը (ADNOC) նույնպես հայտնել է, որ ապրիլին պլանավորում է համաշխարհային շուկային նավթի մատակարարումներն ավելացնել օրական մինչեւ ավելի քան 4 միլիոն բարել եւ պատրաստ է ավելացնել իր պլանային արտադրական կարողությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: