Բաժիններ՝

Իտալիայում կորոնավիրուսից մահացել է առաջին բժիշկը

Իտալիայի Վարեզե նահանգի Բժիշկների միության նախագահ, Բուստո-Արսիցիո քաղաքից (Լոմբարդիա) թերապեւտ Ռոբերտո Ստելլան կորոնավիրուսի առաջին զոհն է դարձել պրոֆեսիոնալ բժշկական հանրակցությունից: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է ANSA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ տղամարդը 67 տարեկան էր: Նա Կոմո քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի անբավարարությամբ՝ կորոնավիրուսով վարակման ֆոնին:
Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 631-ի: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ մահացածները, որպես կանոն, տարեցներ են, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններից, որոնք սրվել էին կորոնավիրուսի ֆոնին: 10 հազարից փոքր-ինչ ավելի ախտահարվածների եւ հազար ապաքինվածների առկայությամբ Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն բարձր է, քան մյուս երկրներում:

Վարակվածների մոտավորապես 5-10 տոկոսի համար (կախված տարածաշրջանից) պահանջվում էինտենսիվ թերապիա եւ միացում թոքերի արհեստական շնչառության ապարատին: Լոմբարդիայում, որտեղ գտնվում են բոլոր հիվանդացածների կեսից ավելին, սպառվում են տեղերը վերակենդանացման բաժանմունքներում: Բուժանձնակազմն աշխատում է օրական 16-ական ժամ: Մյուս մարզերում, հատկապես հարավային, երկյուղում են, որ ծանր հիվանդների նույնպիսի հոսքի դեպքում բժշկական համակարգը կարող էխաթարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս