Չեխիայի վերջին թագավորի թոռան մոտ կորոնավիրուս են ախտորոշել
Նոր տիպի կորոնավիրուս են ախտորոշել Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենի՝ Չեխիայի վերջին թագավորի եւ Ավստրո-Հունգարիայի կայսր Կառլ Ա-ի (1916 – 1918) թոռան, Հաբսբուրգների տան (միապետների առավել հզոր գահատոհմերից մեկը, որը 1306-ից մինչեւ 1918 թվականը կառավարել է Եվրոպայի շատ երկրներում) գործող ղեկավարի մոտ: Այդ մասին հայտնել է Պրահայի Mlada fronta DNES թերթը։
Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը, որի 59 տարին լրացել է վերջերս, տնային կարանտինի մեջ է: Ենթադրվում է, որ նա վարակվել է իր ընկերներեից մեկից: Նա կարանտինն անցկացնում է իրեն պատկանող շքատանը Զալցբուրգի մերձակայքում: Նա պնդել է, որ ընտանիքը գտնվի իրենից առանձին:
Կառլ Հաբսբուրգ Լոթարինգենը, թերթի համաձայն, դարձել է եվրոպական միապետական տան առաջին ղեկավարը, որը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: