Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի, մեկ օրում զոհերի թիվն ավելացել է ռեկորդային 63-ով, ընդամենը վարակվել է ինը հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։

«Անցած օրվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 958 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է ինը հազարի: Անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 63 հիվանդ, ընդամենը երկրում կորոնավիրուսից մահացել է 354 մարդ»,-գրել է նա Twitter-ում, նշելով, որ 9000 հիվանդածներից ապաքինվել են 2959-ը:

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն են հրապարակում փետրվարի 19-ից, երբ առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19-ի առկայության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս