
Կորոնավիրուս է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոտ

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտնել է, որ իր մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել։
Նա տարածված հայտարարության մեջ տեղեկացրել է, որ գտնվում է տանը կարանտինում եւ դադարեցրել է բոլոր շփումները, աստիճանաբար ապաքինվում է:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները, անցած շաբաթ Դորիսը բազմաթիվ հանդիպումներ եւ շփումներ է ունեցել խորհրդարնում, իսկ նաօրյակին հանդիպել եւ սեղմել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ձեռքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: