Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում։
Սիրիայում ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Սիրիայի իշխանություններին, բայց դրա շուրջ Վաշինգտոնի եւ Դամասկոսի շփումների մասին հայտնի չէ:
Ինդոնեզիայի իշխանությունները հարկադրված են եղել ավելի քան 17 հազար մարդ տարհանել ցունամիից տուժած շրջաններից, որն առաջացել է Անակ-Կրակատաու հրաբխի՝ դեկտեմբերի 22-ի ժայթքումից:
Բրիտանայի փրկարարները եւ առափնյա պահպանությունը Լա Մանշի նեղուցում կալանել են նավակներ մի քանի տասնյակ անօրինական միգրանտնեսրով:
Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը:
Երեք ուսանող է զոհվել պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել Պեկինի տրանսպորտի համալսարանի լաբորատորիայում անցկացված քիմիական փորձի ժամանակ:
Չորս մարդ է տուժել դեկտեմբերի լույս 26-ի գիշերը Սիցիլիայի Կատանիա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, վնասվել է մի քանի տուն:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում առնվազն տասը մարդ է զոհվել ուսանողների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով, հոսպիտալացվել է 26 հոգի:
Թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել ԱՄՆ-ի Հարավային Դակոտայի նահանգի բնակելի շրջանում, զոհվել է մեկ մարդ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ֆրանսիացի զինծառայողներին հասցեագրված զորակցության խոսքերով եւ երկրի բոլոր քաղաքացիներին կոչ է արել շնորհակալություն հայտնել նրանց խաղաղ անցկացված Սուրբ Ծնունդի տոնի համար:
Պեկինի տրանսպորտային համալսարանի լաբորատորիայում պայթյուն է որոտացել փորձերի անցկացման ընթացքում, ինչի հետեւանքով հրդեհ է սկսվել, տուժածների վերաբերյալ հաղորդումներ դեռեւս չկան:
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային եւ արեւմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ:
ԿԺԴՀ-ի Փանմուն երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի բացման խորհրդանշական արարողությունը:
«Մի իրավիճակում, երբ ՌԴ նախագահն ընտրություններից հետո չի շնորհավորել, և հարաբերություններում որոշակի անորոշություն կա, սպասել ընդառաջ քայլեր Ռուսաստանից՝ սխալ կլիներ»:
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են էտնա հրաբուխի ակտվության ուժեղացում, որն արթնացել է դեկտեմբերի 24-ին։
«Ներկայումս ինձ համար տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը»:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են:
Թուրքիան հիբրիդային և էլեկտրական շարժիչով նավերի արտադրության գործում կարևոր տեխնոլոգիական կենտրոնի է վերածվել։ Վերջին 6 ամսվա ընթացքում երկիրն ավելի քան 30 նավի արտադրության պատվեր է ստացել: Նավերի համար օգտագործվող էլեկտրական շարժիչները ևս թուրքական արտադրության են։
Իրանի հետախուզության և անվտանգության նախարարությունը հայտարարել է խոշոր հանցավոր ցանցի 17 ներկայացուցիչների ձերբակալելու մասին, ովքեր խաբեության միջոցով երկրի բանկերից հափշտակել են միլիոնավոր եվրոներ:
Վրաստանում գրանցվել է ընթացիկ տարեշրջանում A խմբի (H1N1) վիրուսով հիվանդությունից մահվան երկրորդ դեպքը, հիվանդություն, որը հայտնի է որպես «խոզագրիպ»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետությունների հինգ անդամներ պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Միայն Երևանը չի հայտնել իր դիրքորոշումը:
Այս տարվա ընթացքում ես հավաքել եմ արտառոց ուղերձների կամ կանոնների տարբեր օրինակներ, որոնք պարտադրվում են թուրքական հասարակությանը։ Բնականաբար, միլիոնավոր ազատամիտ և քաղաքակիրթ թուրքեր դժգոհ են այս ժամանակավրեպ կանոններից, սակայն քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, նման խիստ միջոցները շարունակելու են պարտադրվել բոլոր թուրք քաղաքացիներին… Ահա մի քանի օրինակ.
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարել երկրում:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ որոշում է ստորագրել, որով ընդլայնել է Ուկրաինայի ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց ցուցակը, որոնք հայտնվել են Ռուսաստանի սահմանափակիչ միջոցների ներքո։
Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւմուտքում առնվազն 50 մարդ է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով:
Վրաստանի խորհրդարանը քննարկում է երկրի «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման եւ համակարգման կանոնների մասին» օրենքի՝ կառավարության պատրաստած ուղղումները, որոնց շրջանակներում Ազգային անվտանգության նոր խորհուրդը կգտնվի վարչապետի ենթակայության ներքո, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Աֆղանստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:
Չինաստանի արեւելքի Ֆուցզյանի նահանգում դանակով զինված տղամարդն առեւանգել է երթուղային ավտոբուսը՝ պատանդ վերցնելով ուղեւորներին:
Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։