Բաժիններ՝

«Վերջին մի քանի օրերին հետևելով իրավիճակին՝ ես տեսնում եմ, որ ակտիվացել են կոնկրետ ուժեր, որոնք սկսել են ինտենսիվ գործել երկրում իրավիճակը ցնցելու համար». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակն ապակայունացնելու նախագիծը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին մի քանի օրերին հետևելով իրավիճակին՝ ես տեսնում եմ, որ ակտիվացել են կոնկրետ ուժեր, որոնք սկսել են ինտենսիվ գործել երկրում իրավիճակը ցնցելու համար: Մենք դա դիտարկել ենք… վաղուց: Ամեն դեպքում մեզ հաջողվել է կատարել որոշ քայլեր և խափանել Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու, երկիրը մայդանի բերելու մեծ նախագիծը»,- ասել է Լուկաշենկոն:

Նախագահը նշել է, որ հաջողվել է դիմակները պատռել ոչ միայն Բելառուսում գործող տիկնիկների, այլև նրանց ստեղծողների, որոնք գտնվում են Բելառուսից դուրս: Լուկաշենկոյի կարծիքով, ներկայում ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի քաղաքական հետաքրությունները կենտրոնացել են Բելառուսի վրա:

Նախօրեին ուժայինները ձերբակալել են Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող Վիկտոր Բաբարիկոյին, ով ղեկավարել է «Բելգազպրոմբանկը»: Նա մեղադրվում է վկաների վրա ազդեցություն գործելու և ապացույցները կոծկելու համար: Մինսկում գտնվող «Բելգազպրոմբանկի» գրասենյակը խուզարկվել է: Իրավապահները նշում են, որ բանկի բազայի հիման վրա գործել է կազմակերպված հանցավոր խումբ, որը երկրից դուրս է հանել ավելի քան 430 միլիոն դոլար:

Բաբարիկոն հայտնել է, որ իշխանությունների գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս