Սարանսկում վթարից հետո երկու ավտոմեքենա բռնկվել է. հինգ մարդ մահացել է

Սարանսկում տեղի ունեցած վթարից հետո երկու մեքենայի հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ:  Մորդովիայի Արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարությունը մեջբերել է ՌԻԱ-ն:

«Վթարի հետևանքով, որին հաջորդել է Լենինի փողոցում երկու մեքենայի բռնկումը, ըստ նախնական տվյալների, զոհվել է 5 մարդ»,- նշել է ԱԻՆ աշխատակիցը:

Նրա խոսքով՝ վթարի պատճառները և մահվան հանգամանքները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Լենինի փողոցը գտնվում է Սարանսկ քաղաքային թաղամասի մաս կազմող Նիկոլաևկա գյուղաքաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930