Բաժիններ՝

Թույլ չենք տա ոչնչացնել Բելառուսի վերջին 25 տարվա ձեռքբերումները. Լուկաշենկո

Բելառուսի ղեկավարությունը թույլ չի տա երկրում իրավիճակն ապակայունացնել և ոչնչացնել վերջին 25 տարվա ձեռբերումները: Ինչպես տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը, այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դավաճանել, կոտրել և ոչնչացնել այն, ինչ մենք միասին ստեղծել ենք 25 տարի, ոչ ոքի չի թույլատրվի: Մենք պետք է պահպանենք մեր խաղաղ և հանգիստ երկիրը հանուն դրա մահացածների համար»,-ասել է Լուկաշենկոն:

Նախագահը շեշտել է, որ չկան ավելի խաղաղ մարդիկ, քան բելառուսներն են: Նա ընդգծել է, որ պատմության ընթացքում շատ են տառապել և երկար տարիներ չեն եղել անկախ: Ձեռք բերելով անկախություն, ըստ նախագահի, Բելառուսի ժողովուրդը կարճ ժամանակահատվածում կառուցել է գեղեցիկ, ծաղկող և հանգիստ երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս