Բաժիններ՝

Վրաստանը երկրի բոլոր հյուրերի համար չեղարկում է երկշաբաթյա պարտադիր կարանտինը

Բոլոր նրանք, ովքեր հուլիսի 1-ից հետո կժամանեն Վրաստան արտասահմանից, այլևս ստիպված չեն լինի պարտադիր կերպով գտնվել երկշաբաթյա կարանտինում։ Այս մասին գրում է geomigrant.com կայքը։

Պետք է նշել, որ Վրաստանը պլանավորում է հուլիսի 1-ից զբոսաշրջության համար բացել սահմանները։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ նրանց համար կստեղծվեն, այսպես կոչված, կանաչ գոտիներ, որոնցում երկրի հյուրերը կմեկուսացվեն ու շփում չեն ունենա օտար մարդկանց հետ, ինչպես կարանտինում։ Լրագրողների հետ զրույցում Վրաստանի օդակայանների միավորման ղեկավար Թամար Արչուաձեն նշել է, որ կանաչ գոտիների մասին բանակցությունների ընթացքում կարևոր պահերից է եղել հիվանդացության ցածր մակարդակ ունեցող երկրների միջև սահմանների բացումը։ Այս իրավիճակում այլևս անհրաժեշտ չի լինի, այսպես կոչված, Քովիդ-անձնագրի առկայությունը, որն այն ներկայացնողի մոտ փաստում էր կորոնավիրուսի բացակայությունը։

Պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930