Բաժիններ՝

«Այս պայմաններում դժվար է զսպել կորոնավիրուսային հիվանդությունը». Ուկրաինայի առողջապահության նախարար

Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը կարանտինի ժամանակ քաղաքացիների պահվածքն անվանել է անարխիա:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես կարծում եմ, այս աճը (կորոնավիրուսով վարակման դեպքերի-խմբ.) կանգնեցնելու համար անհրաժեշտ է հետամուտ լինել նախարարության հորդորներին: Մեր կողմից խորհուրդ տրված անվտանգության կանոնների պահպանման տեսանկյունից երբեմն անարխիա է տիրում: Պետք է տեսնել, թե ինչ է կատարվում փողոցում, ռեստորաններում, ակումբներում, բարերում, լողափերին: Այս պայմաններում դժվար է զսպել կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս