Բաժիններ՝

Ճապոնիայում COVID-19-ի դեմ ԱՄՆ-ի զինվորականների ձեռնարկած միջոցներում եղել են թերություններ

Կորոնավիրուսի տարածման դեմ միջոցները, որոնք ձեռնարկվել են Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում, թերություններ են ունեցել: Հուլիսի 14-ին այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն:

«Մենք հայտնաբերել ենք որոշակի քանակությամբ խնդիրներ՝ կապված վարակի տարածման կանխման ուղղությամբ ամերիկացի զինվորականների կողմից ձեռնարկված միջոցների հետ»,- մեջբերում է նրա խոսխը Kyodo գործակալությունը:

Միեւնույն ժամանակ նախարարը չի ճշտել, թե հատկապես ինչ թերությունների մասին է խոսքը կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցներում: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի հարավում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում կորոնավիրուսով ախտահարված ամերիկացի զինվորականների ընդհանուր թիվը գերազանցել է 90-ը: Հուլիսի 11-ին Օկինավայի իշխանությունները հայտնել են, որ Ֆուտեմա ավիաբազայում եւ Քեմփ Հանսեն ռազմակայանում սահմանվել է կարանտին կորոնավիրուսի տարծումը կանխելու համար:

Հուլիսի 7-ից մինչեւ 11-ն այնտեղ հայտնաբերվել է վարակման 61 դեպք ԱՄՆ-ի զինծառայողների թվում: Հուլիսի 10-ին Ճապոնիայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զինվորական հրամանատարությունը որոշում է ընդունել վերադարձնել զինվորականների համար սահմանափակումները կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 22 հազարը: Մահացու վախճանների քանակը կազմել է 996: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 18,5 հազար մարդ: Ըստ որում 34 հիվանդ մնում է  ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս